տուն Լուրեր Լևոն Մնացականյանը շնորհավորել է Արտակ Դավթյանին

Լևոն Մնացականյանը շնորհավորել է Արտակ Դավթյանին

119
0

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար  գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է.

«Հարգարժան Արտակ Մաթևոսի.

Արցախի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմի  և անձամբ իմ անունից սրտանց  շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք կներդնեք Ձեր ողջ ծառայողական փորձն ու ռազմագիտական ներուժը հայկական բանակի մարտունակությունն էլ ավելի կատարելագործելու և Հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերներին արժանապատվորեն դիմագրավելու համար:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ առաջադրված նպատակներին հասնելու գործում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա զինված ուժերի»: