տուն Լուրեր Լևոն Մկրտչյանն ամեն անգամ գալիս է ու իր արածը կասկածի տակ դնում...

Լևոն Մկրտչյանն ամեն անգամ գալիս է ու իր արածը կասկածի տակ դնում (տեսանյութ)

81
0

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ամեն անգամ գալիս է ու իր արած գործը կասկածի տակ դնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց  Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթական ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը, անդրադառնալով կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող փոփոխություններին:

«Բարեփոխումների լավան, որը 1998 թվականից սկսվել է և շարունակվում է մինչև օրս, եղել է Լևոն Մկրտչյանի օրոք, ու հիմա էլի նա է: Շատ եմ սևեռվում այս անուն-ազգանվան վրա, ու հնարավոր չէ չսևեռվել: Արդեն հինգերորդ անգամ պարոն Մկրտչյանը գալիս է և միշտ իր արած գործը կասկածի տակ է դնում: Է, հետո՞… էլ որերո՞րդ անգամ պետք է գա, որ ասի` չէ՛, էս անգամ լավ է: Թե չէ հիմա աշակերտների թիվը պակասում է, ուսուցիչների ժամերը պակասում են, ավագ դպրոցի ուսուցիչների ռազմավարական ծրագրով պահանջվող 20 տոկոս հավելավճարը բացառիկ, քիչ դպրոցներում են ստանում, հիմնականում չեն ստանում»,- ընդգծեց Բախշյանը:

Էմմա Հովսեփյան

Ավելին` տեսանյութում: