տուն Սպորտ Լևոն Արոնյանը շարունակում է ոչ ոքիների շարքը. Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար

Լևոն Արոնյանը շարունակում է ոչ ոքիների շարքը. Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար

69
0

9035_b

Մոսկվայի Novotel հյուրանոցում շարունակվում է Տիգրան Պետրոսյանի անվան «Տաշիր» XXI կարգի շախմատային միջազգային մրցաշարը:

Ինչպես հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը, այսօր կայացել են չորրորդ տուրի պարտիաները: Այսօրվա տուրը խաղաղ ընթացք է ունեցել՝ բոլոր պարտիաներն ավարտվել են խաղաղ ելքով:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը միավորը կիսել է հունգարացի Պետեր Լեկոյի հետ: 21-րդ քայլին թույլ տված վրիպումից հետո մեր շախմատիստին մեծ դժվարությամբ է հաջողվել խուսափել պարտությունից:

Պետեր Լեկո — Լևոն Արոնյան՝ ½-½
Վլադիմիր Կրամնիկ — Բորիս Գելֆանդ՝ ½-½
Դինգ Լիրեն — Ալեքսանդր Գրիշչուկ՝ ½-½
Ալեքսանդր Մորոզևիչ — Էռնեստո Ինարկիև՝ ½-½

4 տուրից հետո Արոնյանը 2 միավորով 4-6-րդ հորիզոնականները՝ 1,5 միավորով զիջելով առաջատար Ալեքսանդր Գրիշչուկին: