Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկում է Լոնդոնի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցաշարին կմասնակցեն Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը, կանանց հավաքականի անդամ Սիրանուշ Ղուկասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300 հազար: Այն անցկացվում է նոկաուտ մրցակարգով` պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: