տուն Լուրեր Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց

Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց

83
0

արոնյան

ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի հինգերորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերի հետ: Սա Արոնյանի երրորդ անընդմեջ ոչ-ոքին էր և չորրորդը` մրցաշարում: Հինգ տուրից հետո 3.5-ական միավորով առաջատարներ են Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ) և Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան):

Արոնյանը 3 միավորով բաժանում է 3-ից 6-րդ տեղերը: Հուլիսի 12-ին Արոնյանը սպիտակներով կխաղա Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնայի հետ: