տուն Լուրեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են

119
0

14780

ԼՂՀ–ում այսօր խորհրդարանական ընտրություններ են: Ազգային ժողովի 33 մանդատների համար պայքարելու են 7 կուսակցություն և 46 քաղաքացիներ: Խորհրդարանի մանդատներից 22-ը թեկնածուներն ստանում են համամասնական ընտրակարգով:

Ընտրությունների ընթացքում այսօր դիտորդական առաքելություն են իրականացնելու 100-ից ավելի միջազգային դիտորդներ և 110 տեղական դիտորդներ:

Մասնակցում են՝ «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային վերածնունդ», Կոմունիստական կուսակցություն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Շարժում 88» և «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները: