Ռուսաստանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հեռախոսազրույցում կարծիք են հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, ինչպես նաեւ կողմերին զսպվածության կոչ արել: Այս մասին հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ում:
Նախարարը լրջորեն անհանգստացած են ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում իրադրության սրման առիթով, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ մարդկային կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
Լավրովն ու Շթայնմայերը «համակարծիք են, որ տարածաշրջանային հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ հանդես են գալիս զսպվածության, անհապաղ հրադադարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացի վերականգնման օգտին»: