տուն ժամանց Լեոնարդո ԴիԿապրիոն դարձավ 42 տարեկան

Լեոնարդո ԴիԿապրիոն դարձավ 42 տարեկան

147
0

gatsby_704

Լեոնարդո ԴիԿապրիոն ծնվել է 1974-ի նոյեմբերի 11-ին Լոս Անջելեսում: Նա ունի իտալական, գերմանական և ռուսական արմատներ։

Լեոնարդոն ընտանիքի միակ երեխան է։ Ապագա դերասանը իր անունը ստացել է մոր շնորհիվ։ ԴիԿապրիոյի մայրը՝ Իրմելինը, Իտալիայի թանգարաններից մեկում տեսել է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունները և որոշել իր տղայի անունը դնել Լեոնարդո։

42-ամյա դերասանն իր առաջին «Օսկարը» ստացել է 2015-ին՝ «Վերապրածը» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար: Նախկինում նա «Օսկարի» էր առաջադրվել «Ինչն է անհանգստացնում Գիլբերտ Գրեյփին», «Ավիատոր», «Արյունոտ ադամանդ» և «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմերի համար: «Վերապրածը» ֆիլմը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում: