տուն Լուրեր Լեոնարդո Դի Կապրիոն և Բրեդ Փիթն առաջին անգամ միասին կխաղան

Լեոնարդո Դի Կապրիոն և Բրեդ Փիթն առաջին անգամ միասին կխաղան

150
0

Քվենտին Տարանտինոն պատրաստվում է նոր գլուխգործոց նկարահանել. ֆիլմում առաջին անգամ միասին կխաղան հոլիվուդյան հանրահռչակ դերասաններ Բրեդ Փիթը և Լեոնարդո Դի Կապրիոն, հայտնում է Variety-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 54-ամյա Փիթը և 43-ամյա Դի Կապրիոն կնկարահանվեն Once Upon a Time in Hollywood («Մի անգամ Հոլիվուդում») ֆիլմում: Ֆիլմը պատմում է 1969-ականների hippy շարժման մասին:

«Ես շատ ուրախ եմ ներկայացնելու Լոս Անջելեսի և Հոլիվուդի մասին այս պատմությունը, որն այլևս գոյություն չունի: Ես չեմ կարող ավելի երջանիկ լինել, որ Դի Կապրիոն և Փիթը դարձել են թիմի մի մասը և կխաղան Ռիկի և Կլիֆի դերերում»,- ասել է Տարանտինոն: