տուն Լուրեր Lenta.ru-ն պատմել է Հայաստանի և Արցախի բանակների մասին (ֆոտոշարք)

Lenta.ru-ն պատմել է Հայաստանի և Արցախի բանակների մասին (ֆոտոշարք)

121
0

preview_eaef1f83527950ce80ffd4f03f5b6336

Ռուսական Lenta.ru կայքը ներկայացնում է ԱՊՀ տարածքի բանակները: Այս անգամ կայքի հեղինակները ռեպորտաժ են հրապարակել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բանակների վերաբերյալ: Հետաքրքիր է, որ ռուսական հրատարակությունը մեր երկու պետությունների բանակները ներկայացրել է միասին` չվախենալով ադրբեջանական հերթական հիսթերիայից:

Կայքը պատմում է, որ հայկական բանակի հիմքը կազմել են կամավորական ջոկատները, որոնք ստեղծվել են 90-ականների սկզբին՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Նշվում է, որ հայկական բանակի համար ամենալուրջ փորձությունը ղարաբաղյան պատերազմն էր, ինչի արդյունքում Արցախը ստացավ անկախություն, թեպետ չի ճանաչվել աշխարհի կողմից:

Lenta.ru-ն մեջբերում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի` հունվարի 28-ին ասված այն խոսքերը, որոնց համաձայն` «հայկական բանակն ամենամարտունակն է և կազմակերպվածը տարածաշրջանում, որ դա արդեն անհերքելի իրականություն է և մեր ժողովրդի ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here