տուն Լուրեր Լեհաստանում վաճառվում են պահածոներ, որոնց վրա հայատառ գրված է՝ «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ». լուսանկարներ

Լեհաստանում վաճառվում են պահածոներ, որոնց վրա հայատառ գրված է՝ «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ». լուսանկարներ

155
0

զին

Լեհաստանի Bielsko Biala քաղաքի խանութներից մեկում վաճառվում են պահածոներ, որոնց պիտակի վրա հայերեն տառերով գրված է, որ վաճառքի ենթակա չեն ու համարվում են զինվորի բաժին: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Գարիկ Գալիկյանը: Տեղեկությունը եւ համապատասխան լուսանկարները փաստաբանին տրամադրել է Լեհաստանում ապրող նրա ընկերը, որն այդ մասին իմացել է այն ժամանակ, երբ խանութի աշխատողը նրան որպես հայի խնդրել է թարգմանել ապրանքների պիտակի վրայի հայատառ գրությունը:

«Ի դեպ, ասացին, որ այս ամենը զինվորական համազգեստի հետ միասին արժե 500 զլոտի (160 դոլար): Խնդրում եմ համապատասխան կառույցներին այս ամենը տեսնելով կատարել համապատասխան ուսումնասիրություն»,- գրել է Գալիկյանը:

55

56

82691