Լեհաստանը որոշել է ստեղծել Ազգային գվարդիա, որի անձնակազմը կկազմի մոտ 300.000 մարդ։ Խոսքը կամավորական ռազմական կազմակերպության մասին է, որին կարող է անդամակցել յուրաքանչյուր ոք։
Ազգային գվարդիայի ստեղծման գաղափարը ծագել է Լեհաստանի պաշտպանության նախարարությունում։ Ազգային գվարդիայի անդամները պատերազմի ժամանակ կուղարկվեն ճակատ՝ պրոֆեսիոնալ զինվորների հետ միասին և կպաշտպանեն քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաև կմասնակցեն սահմանների պահպանմանը։
Խաղաղ ժամանակ Ազգային գվարդիան օգնելու է տեղական ինքնակառավարման մարմիններին և բացի այդ, մասնակցելու է բնական աղետների ու աղետների հետևանքների վերացմանը։ Երեք տարվա ընթացքում Ազգային գվարդիայի ստորաբաժանումները կհայտնվեն մեծ քաղաքներում, իսկ ավելի ուշ՝ ողջ երկրում։