Լեհաստանից Եգիպտոս թռչող օդանավը բուլղարական Բուրգասում շտապ վայրէջք է կատարել ռումբի առկայության մասին հաղորդման պատճառով, փոխանցում է Nova TV-ն: Բոլոր ուղևորները տարհանվել են:
Օդանավը Վարշավայից թռչելիս է եղել եգիպտական Հուրգադա քաղաք: Իմանալով վտանգի մասին` օդաչուն Բուլղարիայի տարածքում շտապ վայրէջքի թույլտվություն է խնդրել:
Համաձայն իրավապահ մարմինների` ռումբի մասին հաղորդումը ստացվել է մի 64-ամյա ուղևորից, որին հիմա հարցաքննում են: