Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է բաժանել Եվրոպան: Այս մասին հայտնում է Radioporusski.pl-ն:
Կոպաչը հայտարարել է, որ Պուտինը մտադիր է պառակտել Եվրոպան իր այն պնդումներով, թե ուկրաինական հակամարտությունը տեղի է ունենում արևմտյան երկրների մեղքով:
«Մենք պետք է Եվրոպայի այս խորհրդին պատասխանենք մեկ հարցը: Այն կայանում է նրանում, թե արդյոք Եվրոպան միասնական է ուկրաինական ճգնաժամի և Ռուսաստանի նկատամամբ պատժամիջոցների հարցում: Ես համարում եմ, որ պատժամիջոցների հարցում մենք միասնական դիրքորոշում ենք պահպանում», — հավելել է Կոպաչը: