տուն Քաղաքական Միջազգային Լեհաստանի պաշտպանության նախարարությունն անհանգստացած է Բալթիկ ծովում Ռուսաստանի ակտիվությունից

Լեհաստանի պաշտպանության նախարարությունն անհանգստացած է Բալթիկ ծովում Ռուսաստանի ակտիվությունից

134
0

mig-29.23997

Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակը հայտարարել է, որ իր երկիրն անհանգստացած է Բալթիկ ծովի երկնքում Ռուսական օդուժի ակտիվությունից, սակայն չի համարում, որ ռուսական ուժերը պատրաստվում են հարձակման: Այս մասին հաղորդում է radioporusski.pl-ն:

«Այս գործողությունները հարձակման նախապատրաստության բնույթ չունեն: Դա մշտական ստուգում է, սակայն մենք դրանից գլուխ ենք հանում: Նման բնույթի ստուգումները խարխլում են լավ հարաբերություններն ու վստահությունը», — հայտարարել է Սեմոնյակը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ի զինվորականները Բալթիկ ծովի երկնքում 6 ռուսական ռմբակոծիչ են արձանագրել: Պորտուգալական F-16 կործանիչները միջազգային օդային տարածքում տեսողական շփում են հաստատել 4 Տու-195 ռազմավարական և 2 Տու-22Մ գերձայնային ռմբակոծիչների հետ, որոնք կրել են Ռուսաստանի ՌՕՈւ-ի տարբերանշանը:

Ավելի վաղ Բալթիկ ծովի երկնքում ռուսական օդուժի ակտիվության մասին էին հաղորդել նաև Էստոնիայի և Լատվիայի ՌՕՈւ-երը: