Լեհաստանն անհամաձայնություն է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` փախստականների տեղաբաշխման մշտական ծրագրի հետ կապված: Այս մասին ասել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Գժեգոժ Սխետինան:
«Այժմ Գերմանիայի արտաքին քաղաքականությունը ամենալավ ժամանակներում չէ միգրացիոն ճգնաժամի ֆոնին: Եթե մենք նաև հետագայում տեղաբաշխենք փախստականների հաջորդ ալիքներին, դա Եվրոպայի համար աղետ կդառնա»,- ասել է նա:
Նախարարի կարծիքով` այժմ ԵՄ-ն պետք է կենտրոնանա արտաքին սահմանների վերահսկողության և փախստականներին ընդունելու կենտրոնների վրա ներգաղթյալների «ավտոմատ տեղաբաշխում» սահմանելու փոխարեն: