տուն Լուրեր Legatum Prosperity Index-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը առաջ է շարժվել, սակայն զիջում է...

Legatum Prosperity Index-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը առաջ է շարժվել, սակայն զիջում է հարևաններին

290
0

2013-event-prosperity-index-2013

Legatum Prosperity Index-ը հրապարակել է աշխարհի երկրների բարգավաճության վարկանիշային աղյուսակը: Հայաստանը զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը 142 երկրների շարքում: Նախորդ տարվա վարկանիշի համեմատ, Հայաստանն առաջ է շարժվել 3 հորիզոնականով:

Այս վարկանիշը կազմվում է 8 հիմնական ցուցիչների հիման վրա: Հայաստանն ամենաբարձր տեղ ունի կրթություն ցուցիչով՝ 42-րդ: Սակայն այլ ոլորտներում Հայաստանի ցուցանիշները ցածր են: Այսպես, տնտեսության ցուցանիշով Հայաստանը 116-րդ է, կառավարության վարկանիշով՝ 89-րդը, առողջության վարկանիշով՝ 87-ը, անձի ազատության ցուցանիշով՝ 117, իսկ սոցիալական կապիտալի ցուցանիշով՝ 129-րդը:

Նշենք, որ, ըստ Legatum Prosperity Index-ի, ամենաբարգավաճ երկրների շարքում Ադրբեջանը 81-րդ տեղում է, իսկ Վրաստանը՝ 84-րդ:

Ըստ Legatum Prosperity Index-ի՝ ամենաբարգավաճ երկիրը Նորվեգիան է, այնուհետև՝ Շվեյցարիան ու Կանադան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here