տուն Լուրեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

115
0

levon_aronian_tal_memorial2012

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկեց Norway Chess շախմատային սուպերմրցաշարը:

Առաջին տուրում մեր ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Բավական երկարատեւ եւ դիտարժան պայքարից հետո կողմերը 58-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին:

Վաղը կայանալիք 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի ամերիկացի մյուս գրոսմայստերի՝ Հիկարու Նակամուրայի հետ, որի պարտիան Անիշ Գիրիի հետ դեռ շարունակվում է: