Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն հրապարակել է մարտ ամսվա վարկանիշային աղյուսակները:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2843 վարկանիշային միավոր): Երկրորդ հորիզոնականում է ընթանում ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը (2809), իսկ Վլադիմիր Կրամնիկը (2800) եզրափակում է լավագույն եռյակը: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը չնայած երեք միավոր է կորցրել անցած մեկա ամսում (2794), սակայն մնացել է 5-րդ հորիզոնականում: