տուն Լուրեր Լայնամասշտաբ պատերազմ պետք չէ սպասել

Լայնամասշտաբ պատերազմ պետք չէ սպասել

76
0

Լուսանկարը՝ Panorama.am

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ինչպես տեղեկացնում է Ա1+-ը , 2017-ի ձեռբերումներից է համարում Ղարաբաղ տանող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը. «Այն ստրատեգիական, քաղաքական և տնտեսական շատ մեծ նշանակություն ունի։ Երկրորդը կարևորը կհամարեի Մեղրու ազատ տնտեսական գոտին։ Այն ժամանակի հետ կփոխի Հայաստանի կարևորությունը տարածաշրջանում»։ Ինչպես նաև, մեծ կարևոր իրադարձություն է համարում նախորդ տարվա վերջին Հայաստանի և Եվրամիության միջև կնքված «Ընդլայնված և համապարփակ համաձայնագրի» ստորագրումը։ 2018 թվականին Ալեքսանդր Իսկանդարյանը ԼՂ հակամարտության մեջ որևէ առաջընթաց չի ակնկալում։ Եվ այն կարծիքը, թե Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած խռովությունների ֆոնի վրա Ադրբեջանը կարող է օգտվել տարածաշրջանային անկայունությունիւց և պատերազմ հրահրել Լեռնային Ղարաբաղում, Ալեքսանդր Իսկանդարյանը սխալ է համարում. «Այդքան էլ չեմ տեսնում հիմքեր՝ խաղաղ գործընթացի կարգավորման համար։ 99%-ով բանակցություններում առաջընթաց պետք չէ ակնկալել։ Նույն կերպ կարող եմ ասել, որ լայնամասշտաբ պատերազմ էլ պետք չէ սպասել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։