Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հոկտեմբերի 15-ին կհանդիպեն Լոզանում: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը:
«Նրանց կմիանան նաև տարածաշրջանի մի շարք առանցքային երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ՝ քննարկելու սիրիական ճգնաժամի կարգավորման համար հնարավոր լրացուցիչ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ մի շարք հարցեր», — ասվում է հաղորդագրության մեջ: