ՌԴ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ավստրիայում ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ քաղաքավարության դաս է տվել ամերիկացի լրագրողներին։
Սկզբում ռուս դիվանագետին բարկացել է այն, որ ԶԼՄ ներկայացուցիչները խբվել են ատգործնախարարների սեղանի շուրջը, առանց ուշադրություն դարձնելու նրանց վրա, ինչպես նաև մեջքով շրջվելով նրանց.
«Թողեք թարմ օդ շնչենք։ Սեղանի շուրջ մարդիկ են նստած, իսկ դուք մեզ թիկունք եք դարձրել։ Դա քաղաքավարի չէ»,- ասել է Լավրովը լրագրողներին։
Լրագրողներից մեկը ուշադրություն չդարձնելով դիվանագետի դիտողությանը, անփութորեն հենվել է սեղանի վրա խոսափողը մոտեցրել Լավրովին, փորձելով նրան հարց տալ.
«Այս ինչ անփութություն է, ո՞վ է Ձեզ դաստիարակել, ծնողնե՞րդ, ուսուցիչնե՞րդ։ Նրանք Ձեզ չե՞ն ասել, որ եթե նախագահը սկսում է խոսել, պետք է այլ տեղ կանգնել»,- հանդիմանել է նրան ՌԴ Արտգործնախարարը։