Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինների կողմից Իրաքում քիմիական զենք գործածելու հաստատված փաստեր գոյություն ունեն: Նման հայտարարությամբ Լավրովը հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում մամլո ասուլիսի ժամանակ:
«Քաղաքական հարթություն է անցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության ՄԱԿ-ի` Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստերի հետաքննության համատեղ մեխանիզմի ստեղծումը»,- ասել է Լավրովը:
Նա նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասնակիցները դրական են ընդունել ընդլայնված հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու Ռուսաստանի մտադրությունը: