տուն Քաղաքական Միջազգային Լավրովը հավաստիացրել է, որ Ռուսաստանը չի ներխուժի Ուկրաինա

Լավրովը հավաստիացրել է, որ Ռուսաստանը չի ներխուժի Ուկրաինա

101
0

ITALY-SUMMIT-EU-ASIA-ASEM

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինայի արևելք։ Այս մասին հայտնել է Չեխիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Գինեկ Կմոնիչեկը։

«Քանի որ 45 րոպեանոց զրույցի մեծ մասը նվիրված էր Ուկրաինային, ապա միանգամայն բնական էր, որ նախագահին հետաքրքրում էր այն հարցը, թե արդյոք այս ամենում վտանգ կա՞ Չեխիայի համար․․․ Նման վտանգը կարող էր առաջանալ, եթե լիներ ներխուժում Ուկրաինայի արևելք։ Սակայն լավրովը հավաստիացրել է նախագահին, որ ոչ մի նման բան ռուսական կողմը չի նախաձեռնում», — ասել է նա զրույցում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը մի քանի ամիսների ընթացքում օկուպացրել է Ղրիմը և ներխուժել Ուկրաինայի արևելք՝ ստիպելով Ուկրաինայի զինված ուժերին նահանջել որոշ դիրքերից։