տուն Լուրեր Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են հրադադարի պահպանումը Սիրիայում

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են հրադադարի պահպանումը Սիրիայում

104
0

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն հունվարի 17-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը եւ սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստման ընթացքը:  Այդ մասին, հաղորդվում Է ՌԴ ԱԳ նախարարության կայքում:

«Նախարարները քննարկել են սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի՝ որպես Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման ճանապարհի փուլային իրադարձության նախապատրաստման ընթացքը ՄԱԿ-ի հովանու ներքո Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա անցկացվող բանակցությունների շրջանակներում»,-հայտնել Է ԱԳ նախարարությունը: