Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է անցկացրել ալժիրցի իր պաշտոնակից Աբդելքադեր Մասահելի հետ, որից հետո պետք է ուղեւորվեր Մարոկկո եւ Թունիս:
Մամուլի ներկայացուցիչների հետ ասուլիսի պատրաստության ժամանակ հնչյունային օպերատորներից մեկը միկրոֆոնը շատ է մոտեցրել նախարարին: Լավրովն իրեն չի կորցրել, ձեռքսեղմումով «բարեւել» է միկրոֆոնին եւ գլխով ողջունել:
Տեսագրությունը ՝ RT հեռուստաալիքի: