ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան կապակցությամբ նշել է, որ դեսպանը «կյանքից հեռացել է մարտական դիրքում, երբ նրա 65-րդ տարեդարձին Մոսկվայի ժամանակով մնացել էին հաշված ժամեր». հաղորդում է TASS-ը:
Պաշտոնյայի մահվան կապակցությամբ ՌԴ ԱԳՆ ղեկավարը բանաստեղծություն է գրել, որն իր պաշտոնական էջում տեղադրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: