տուն Լուրեր Լավ կլիներ՝ Փաշինյանը կնոջ հետ մեկներ Բրյուսել. Րաֆֆի Հովհաննիսյան (լուսանկար)

Լավ կլիներ՝ Փաշինյանը կնոջ հետ մեկներ Բրյուսել. Րաֆֆի Հովհաննիսյան (լուսանկար)

102
0

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Բրյուսել:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ  Փաշինյանի այցը Բրյուսել ևս դրական կարելի է գնահատել: «Գուցե, եթե ավելի պատրաստված լինեինք՝ ՆԱՏՕ-ի թե՛ համագործակցության առաջարկը, թե՛  հայտարարության տեքստը այլ տեսք կունենար, բայց մանրունքների մեջ չեմ ուզում մտնել»,- ասաց կուսակցության հիմնադիրը:

Նա ասաց, որ լավ կլիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ևս ներկա լիներ Բրյուսելում, որովհետև դիվանագիտության կեսը ամուսին-տիկնոջ գործունեությունն է: «Եթե պատկերային նայում ենք, տեսնում ենք, թե ովքեր էին ներկա»,- ասաց նա:

Թե ինչու վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ չի մեկնել Բրյուսել, Աննա Հակոբյանն ասել է. «Բոլոր այցերին իմ մասնակցությունը՝ մեկնել-չմեկնելը, որոշում է արարողակարգը: Ենթադրում եմ, ինչ-ինչ պատճառներով ճիշտ չեն գտել իմ մեկնելը»:

Ի դեպ, Բրյուսել մեկնած տարբեր  երկրների ղեկավարներից շատերն էին իրենց կանանց հետ: Անգամ   Լյուքսեմբուրգի միասեռական դուքսն էր ժամանել իր «կնոջ» հետ, ով միշտ մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող երկրների ղեկավարների կանանց համար կազմակերպվող միջոցառումներին, անգամ լուսանկարվում նրանց հետ։

Ստորեւ ներկայացված լուսանկարում այս տարվա գագաթնաժողովին մասնակցած երկրների ղեկավարների կանայք են։

բրյուսել

 

Սոնա Դավթյան