Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին այսօր լրագրողներից մեկը հարցրեց՝ ի՞նչ արժի Դավիթ Սանասարյանի այն կոստյումը, որը պատկերված է լուսանկարում: Դավիթ Սանասարյանն ու իր փաստաբաններն ասացին՝ հարցը կապ չունի ասուլիսի թեմայի հետ: Լրագրողն առարկեց՝ կապ ունի մեղադրանքի հետ, ապա ասաց՝ կոստյումը, ըստ փորձագետի, արժի 3 մլն դրամ:
Դավիթ Սանասարյանն ասաց՝ պատրաստ է այն նվիրել, ապա ասաց՝ լավ է, որ իր «նասկիները» չեն տեսնում, թե չէ դրա մասին էլ կարծիք կհայտնեին: