Լաս Վեգասում՝ խոշոր խաղատներից մեկի մոտակայքում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորների թիվը հասնում է 100-ի. հաղորդում է The Mirror-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Հաղորդվում է նաև, որ հարձակում կատարածը ոչնչացվել է:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ անհայտ անձը կրակ է արձակել Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի պատշգամբներից մեկից. հարձակվողի թիրախում եղել են քանթրի երաժշտության փառատոնի այցելուները:
Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, հայտնում են, որ անհայտ անձի կողմից իրականացված կրակահերթը եղել է ինտենսիվ: