Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Լաս Վեգասի խաղատներից մեկի մոտակայքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 50 մարդ, վիրավորների թիվն ավելի քան 200 է. Armenia.im-ի հաղորդմամբ՝ տուժածների թվում հայեր կան՝ եղբայրներ Արմենակ և Մուշեղ Մուրադյանները:
Նրանք Բըրբանք քաղաքից են: Արմենակը վիրավորվել է ոտքի շրջանում, նրան արդեն դուրս են գրել հիանդանոցից:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ անհայտ անձը կրակ է արձակել Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի պատշգամբներից մեկից. հարձակվողի թիրախում եղել են քանթրի երաժշտության փառատոնի այցելուները: