Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում է պայմանագիր ստորագրել Լաս Վեգասի The Axis կենտրոնի հետ: Այս մասին հաղորդում է TMZ-ը:
Եթե գործարքը տեղի ունենա, ապա Լոպեսի հոնորարը մեր ելույթի համար կկազմի 350 հազար դոլար: Լոպեսի պայմանագիրը նախատեսում է 72 համերգ, որոնք պետք է տեղի ուեննան 1-2 տարում: Արդյունքում` Լոպեսն այդ ելույթների համար կստանա 26,3 մլն դոլար:
Համեմատության համար` Բրիթնի Սփիրսը նույն բեմում ստացել է 310 հազար դոլար և երկու տարում ունեցել է 96 համերգ, ինչը նաշանակում է, որ նա ստանալու է 29,7 մլն դոլար: