տուն Լուրեր Լարվածության նոր փուլ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում. քննարկում (ուղիղ)

Լարվածության նոր փուլ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում. քննարկում (ուղիղ)

108
0

Օրեցօր մեծանում է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: 1994 թվականից՝ զինադադարի կնքումից ի վեր, Ադրբեջանն առաջին անգամ, այնուհետև Հայաստանն ի պատասխան օգտագործեցին խոշոր տրամաչափի հրետանային զենքեր և հրթիռային համակարգեր: Լարվածության մեծացման և կրակահերթերի հետևանքով  զոհ դարձան զինվորականներ ու խաղաղ բնակիչներ:

Ի՞նչ հետևանքներ կունենա հակամարտության շարունակական լարվածությունը, և ի՞նչ հեռանկարներ կան վերջինիս կարգավորման համար. այս և այլ հարցերի շուրջ վաղը «Մեդիա կենտրոնում» քննարկում կծավալեն հայաստանյան և միջազգային փորձագետները:

Բանախոսներն են՝

Մանվել Սարգսյան, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար

Աղասի Ենոքյան, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն

Թոմաս դե Վալ,  Հանուն միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան (քննարկմանը կմիանա Լոնդոնից տեսազանգի միջոցով):