Araratnews.am-ի լրագրողը տեղեկացնում է, որ այս պահին Սահմանադրական դատարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում: Ակցիաի մասնակիցներին ոստիկանները շրջափակել են։ Այս ընթացքում մի քանի անգամ բախում է տեղի ունեցել ոստիկանների և ակտիվիստների միջև: Ոստիկանության աշխատողները պահանջում են, որ ակտիվիստները ՍԴ-ի դիմացից այն կողմ գնան։ Ոստիկանների հրմշտոցից մասնակիցներից մի երիտասարդ աղջիկ վայր է ընկել:
Ակցիային մասնակցում են նաև «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանն ու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամները: ՍԴ-ի դիմաց են նաև զոհված և անհայտ կորած զինվորների ծնողները։
Հիշեցնենք, որ այս պահին ՍԴ-ն որոշում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի սահմանադրականությունը:
Araratnews.am-ի լրագրողը տեղեկացնում է, որ այս պահին ՍԴ շենքի մոտ է գնացել նաև ՄԻՊ գրասենյակից Մարտիկ Մարտիրոսյանը:
Լուսանկարը՝ tert.am-ի: