տուն Լուրեր Լարսին այլընտրանքը Հայաստանի համար կարևոր պրոեկտ է

Լարսին այլընտրանքը Հայաստանի համար կարևոր պրոեկտ է

87
0

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ  Արշակյանին այսօր Կառավարության արտահերթ նիստից հետո հարցրին Լարսի այլընտրանքային ճանապարհի մասին: Հակոբ Արշակյանն ասաց, որ  ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չեն մեկնաբանելու:

«Ես կարող եմ ասել, որ Լարսին այլընտրանք ունենալը կարևոր է Հայաստանի համար: Որպեսզի բանակցային գործընթացին չվնասենք, մենք զերծ ենք մնում որեւէ մեկնաբանությունից: Հաշվի առնելով, որ դա ոչ թե Հայաստան-Վրաստան, Հայաստան-Ռուսաստան երկկողմ սահմանն է, այլ մեր գործընկերների սահմանն է»,- ասաց գործադիր մարմնի անդամը: