տուն Լուրեր Լապշինի գործով հետաքննությունն ավարտվել է

Լապշինի գործով հետաքննությունն ավարտվել է

115
0

1653828

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հետաքննությունն ավարտվել է: Այս մասին հաղորդել է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով նրա փաստաբան Էդուարդ Չերնինին:

Նրա խոսքով՝ մայիսի 30-ին նրան կներկայացվեն գործի նյութերը, իսկ հետո դրանք կուղարկվեն դատարանի քննարկմանը:

Չերնինն այսօր քրեակատարողական հիմնարկի բուժկետում կհանդիպի իր պաշտպանյալի հետ : Փաստաբանը նաև նշել է, որ Լապշինի բուժումը կշարունակվի:

Հիշեցնենք, որ բլոգեր  Լապշինը Բելառուսում ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի պահանջով և արտահանձնվել Բաքվին 2017-ի փետրվարի 7-ին: Բաքվի վարկածի համաձայն՝ Լապշինն առանց ադրբեջանական կողմի պաշտոնական թույլտվության 2011-ի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին ապօրինի կերպով Ղարաբաղ է այցելել՝ խախտելով Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի մասին և Անձնագրերի մասին օրենքները: Իր բլոգում 2016-ի ապրիլի 6-ին և հունիսի 29-ին Լապշինը կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: