տուն Լուրեր Լապշինը պատմել է Դուբայում ադրբեջանցիների հետ հանդիպման մասին

Լապշինը պատմել է Դուբայում ադրբեջանցիների հետ հանդիպման մասին

105
0

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Դուբայի օդանավակայանում հանդիպել է ադրբեջանցի ուղևորների. այս մասին բլոգերը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Դուբայ ժամանելիս թռիչքի էր պատրաստվում Բաքու թռչող օդանավը: Հոգնած ադրբեջանցի բանվորները տուն էին թռչում, համենայնդեպս, նրանք զբոսաշրջիկների տեսք չունեին: Մի քանի մարդ ինձ ճանաչեց, որովհետև ես հիմա նրանց համար երկրորդ կարևոր մարդն եմ, իհարկե` Ալիևից հետո: Բաքվի մանկապարտեզների երեխաներն են անգամ ինձ դեմքով ճանաչում: Միայն տեսնել էր պետք, թե ինչպես էին նայում և անընդհատ շրջվում իմ կողմը»,- ասված է գրառման մեջ:

Ալեքսանդր Լապշինը նաև կատակել է, որ Ադրբեջանում իր հետ լուսանկարվելու համար կա «գնդակահարության հոդված»: