տուն Լուրեր Լապշինը հագել է հայ զինվորի լուսանկարով շապիկ

Լապշինը հագել է հայ զինվորի լուսանկարով շապիկ

146
0

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար` զինծառայողի պատկերով ֆուտբոլկայով և առաջարկել իր բաժանորդներին կռահել, թե ո՛ր բանակի զինվորն է պատկերված:

«Ընկերնե՛ր, ձեզ դո՞ւր է գալիս իմ նոր շապիկը: Այն շատ առանձնահատուկ է: Ի՞նչ եք կարծում` ո՞ր բանակի զինվորն է այստեղ պատկերված: Միանգամից նախազգուշացնում եմ` դա ես չեմ, ես Իսրայելի բանակում Կալաշնիկով չեմ ունեցել»,- նկարը մակագրել է բլոգերը:

Բաքվի բանտից 2017-ին ազատ արձակված Ալեքսանդր Լապշինի բաժանորդները իսկույն նկատել են, որ շապիկին պատկերված է հայ ժամկետային զինծառայող, որն իր ծառայությունն է անցկացնում Արցախում: