տուն Լուրեր Լապշինը դեռևս պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում

Լապշինը դեռևս պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում

93
0

lapshin-hebs_22

«Արտահանձնումն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել»,- այս մասին հայտնել է Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:

«Լապշինի գործով վճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, այդ իսկ պատճառով նա դեռևս պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում: Հաջորդ շաբաթ ես կհանդիպեմ նրան: Այդ հանդիպումից հետո պարզ կլինի՝ կբողոքարկենք դատարանի որոշումը, թե ոչ: Լապշինն այս պահին որևէ որոշում այս առնչությամբ չի կայացրել»,- հայտնել է փաստաբանը: