Իսրայելում գտնվող ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել. նա գրել է, որ փաստաթղթեր է հավաքում ադրբեջանական բանտում իր նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ:
«Բժիշկները հաստատել են, որ բռնության հետքերն ակնհայտ են. շարունակում են աշխատանքը»,- գրել է բլոգերը:
Լապշինը նաև Հայֆայի խոշոր հիվանդանոցի հովանավորների լուսանկարն է հրապարակել, նշելով, որ Գերմանիան մինչ օրս տարեկան 400 մլն եվրո է վճարում իր հանցագործությունների համար: Լապշինն ընդգծել է, որ դա կարող են նկատի ունենալ նացիզմից տուժած ազգերը, հատկապես` հայերը: