տուն Լուրեր Լապշինը BBC-ին պատմել է իր ձերբակալության, Ալիևայի օդանավի և այլնի մասին

Լապշինը BBC-ին պատմել է իր ձերբակալության, Ալիևայի օդանավի և այլնի մասին

92
0

Ռուս-իսրայելացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Լոնդոնում հարցազրույց է տվել BBC-ին, որի ընթացքում մանրամասն ներկայացրել է Արցախ կատարած այցի պատճառով Մինսկում իր ձերբակալության և հետագայում Բաքու արտահանձնման մասին:

«Մանրամասն պատմել եմ, թե ինչպես են ինձ ձերբակալել Բելառուսում, բանտում եղած պայմանների, կաշառքների և կոպիտ վերաբերմունքի, ինչպես իմ հետևից ուղարկել էին Ադրբեջանի նախագահի կնոջ օդանավը և այլնի մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգերը:

Ալեքսանդր Լապշինը նաև շնորհակալություն է հայտնել BBC-ի աշխատակիցներին հարցազրույցի համար: