տուն Լուրեր Լապշինը 2018-ը հայտարարում է Ադրբեջանին պատժելու տարի

Լապշինը 2018-ը հայտարարում է Ադրբեջանին պատժելու տարի

71
0

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը գալիք 2018 թվականը հայտարարել է Ադրբեջանին պատժելու տարի: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ ակնարկելով նաև, որ Ադրբեջանի կողմից իր դեմ անարդար կերպով դատական գործ հարուցելու ու դատապարտելու գործով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Հայ ընկերներս հրեական անեկդոտը ժամանակակից տեսքի են բերել. «Լապշինը սիրում էր Ադրբեջանը և նրա ու իշխանությունների միջև միակ տարաձայնությունը գյուղատնտեսության հարցում էր: Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը: Բանն այն է, որ նրանք ցանկանում էին, որ Լապշինը պառկի իրենց հողում, իսկ Լապշինը ցանկանում էր, որ հենց նրանք այդտեղ պառկեն»: Սակայն ես իմ հայ ընկերներին ուղղեցի՝ ասելով, որ ինձ համար բավական կլինի Ստրասբուրգի դատարանի միջոցով գումար ստանալ Ադրբեջանից, իսկ հողը նրանք իրենք իրենց արդեն դրել են: 2018 թվականը հռչակում եմ Ադրբեջանին պատժելու տարի»,- գրել է Լապշինը: