տուն Քաղաքական Միջազգային Օլանդն ու Պուտինը, հնարավոր է, հանդիպեն Երևանում․ Պեսկով

Օլանդն ու Պուտինը, հնարավոր է, հանդիպեն Երևանում․ Պեսկով

79
0

Par7127679

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարող են հանդիպել Երևանում՝ ապրիլի 23-24-ին կայանալիք միջոցառումներին, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության հարյուրամյակին։ Այս մասին լրագրողներին ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հաղորդում է TASS գործակալությունը։

«Որքան մենք հասկանում ենք, Պուտինի և Օլանդի՝ Երևանում գտնվելու ժամկետները համընկնում են, նրանք այնտեղ միաժամանակ են գտնվելու։ Այդ պատճառով չի կարելի բացառել նրանց շփումները հայերի կողմից նախատեսված միջոցառումների շրջանակներում», — ասել է Պեսկովը։