տուն Հասարակություն Բժիշկ Լագոֆթալմի ուղղումը ոսկյա ծանրոցի իմպլանտացիայի միջոցով

Լագոֆթալմի ուղղումը ոսկյա ծանրոցի իմպլանտացիայի միջոցով

255
0

unnamed

Դիմային նյարդը (nervus facialis) յոթերրորդն է 12 գանգուղեղային նյարդերից, նյարդավորում է դեմքի միմիկայի մկանները նաւ շրջանաձւ մկանը: Դիմային նյարդի պարեզը նյարդային համակարգի հիվանդություն է, որը արտահայտվում է դեմքի համապատասխան կեսում մկանային ասսիմետրիայով: Պարեզի պատճառները կարող են լինել բորբոքումը, ինֆեկցիան, տրավմաները, ուռուցքները, վիրահատական մջամտությունները և այլն: Պարեզի ժամանակ դեմքի համապատասխան կեսը անշարժ է, նկատվում է միայն եզակի թարթողական շարժում, հիվանդը անկարող է ինքնուրույն փակել աչքը (լագոֆթալմ), քիթ-շրթունքային ծալքը հարթված է, նկատվում է բերանի անկյունային հատվածի իջեցում: Լագոֆթալմը կարող է առաջացնել աչքի չորություն, կեռատոպաթիա և հետագա զարգացման ընթացքում կարող է առաջացնել եղջերաթաղանթի խոց, որին կարող է միանալ ինֆեկցիոն գործոնը և հանգեցնել եղջերաթաղանթի թափածակման, ընդհուպ մինչև ակնագնդի կորուստ:
Լագոֆթալմի ժամանակ նշանակվում են արհեստական արցունքի կաթիլներ: Ախտահարված աչքում զգայունության կորստի դեպքում կատարվում է տարզորաֆիա (կոպեզրերի կարում միմյանց օրգանոպահպան նպատակով): Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում միակը հայաստանում կատարվում է դիմային նյարդի պարեզից հետո առաջացած լագոֆթալմի շտկման նորագույն վիրաբուժական մեթոդը՝ ոսկյա ծանրոցի իմպլանտացիան վերին կոպում: Ոսկյա ծանրոցի առավելություններն են լավ կոսմետիկ էֆֆեկտը, օտարման մինիմալ վտանգը, բավականին դրական դինամիկ էֆֆեկտը, կեռատոպաթիայի և վերը նշված բոլոր բարդությունների առաջացման պրոֆիլակտիկան, և հետվիրահատական բարդությունների առաջացման մինիմալ ռիսկը: