Քիչ առաջ հայտնի դարձավ, որ բերման է ենթարկվել Կյուրեղյանների մայրը՝ տիկին Նվարդը: Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից, սակայն մեզ ասացին՝ դիմենք ՀՀ քննչական կոմիտե: Քննչականից էլ դարձյալ ուղղորդեցին ոստիկանության լրատվության բաժին:
«Ո՞վ է ասել՝ զանգեք ոստիկանություն, իրենց գործո՞վ չի կանչվել»,- զարմացած հարցրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Ձեր կողմից նշված անձին բերման ենթարկելու որոշում չի կայացվել»,- քիչ անց Araratnews.am-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Թե ինչու են իրավապահ մարմինների ներկայացուցիչները թաքցնում նշված տեղեկատվությունը կամ միմյանց վրա բարդում լրագրողներին իրազեկելու իրենց պարտականությունը՝ մնում է անհասկանալի: