«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մայրը՝ Նվարդ Բիլյանը, ազատ է արձակվել ոստիկանության Մաշտոցի բաժնից: Այս մասին Araratnews.am-ին հայտնեց նրա ամուսինը` Արմենակ Կյուրեղյանը:
«Նրան բերման էին ենթարկել սառը զենք պահելու կասկածանքով, հիմա բաց են թողել, սակայն ժամը 19:00-ին պետք է բաժին ներկայանա»,- ասաց Արմենակ Կյուրեղյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նվարդ Բիլյանին բերման էին ենթարկել` նրա մոտ դանակ հայտնաբերելու պատճառով: