տուն ժամանց Կույր սերֆերը սանձում է աշխարհի ամենավտանգավոր ալիքը (տեսանյութ, լուսանկար)

Կույր սերֆերը սանձում է աշխարհի ամենավտանգավոր ալիքը (տեսանյութ, լուսանկար)

141
0

66

Բրազիլացի Դերեկ Ռաբելոն (Derek Rabelo)  աշխարհում միակ սերֆերը չէ, որը սանձել  է Փափլայնը՝ աշխարհի ամենահզոր ու մահացու վտանգավոր ալիքը: Սակայն մյուս սերֆերներից նա տարբերվում է մի բանով՝ բացարձակ կույր է և ջրում ապավինում է մյուս զգայարաններին:

Երբ Դերեկը ծնվեց, հայրը որոշեց որդուն կոչել ի պատիվ Դերեկ Հոյի՝ սերֆինգի գծով առաջին հավայացի չեմպիոնի անունով: Հայրն ինքն էլ զբաղվում էր սերֆինգով և երազում էր, որ որդին էլ գնա իր հետքերով: Ցավոք, գլաուկոմայի պատճառով որդին կույր ծնվեց, և, թվում էր, սերֆինգի մասին պետք էր ընդմիշտ մոռանալ, սակայն տղայի հարազատները  վստահ էին, որ նա կարող է ամեն ինչ, նույնիսկ սերֆեր դառնալ:

2 տարեկանից հայրը Դերեկին տանում էր բոդիբորդով սահելու, տղան ջրում իրեն լավ  էր զգում, և 17 տարեկանում հայրը նրա համար գնեց սերֆինգի տախտակ: Հայրը Դերեկին սովորեցրեց տարրական հմտություններ, բայց տղան հասկանում էր, որ ինքը պետք է ինքնուրույն փորձի՝ պրոֆեսիոնալ սերֆեր դառնալու համար:

Ինչպես է Դերեկին հաջողվում սանձել այն ալիքները, որոնց նույնիսկ տեսնող սերֆերներն են վախենում մոտենալ: Պարզապես նա կողմնորոշվում է մյուս զգայարաններով: Դերեկը շոշափում է ալիքները՝ նրանց դինամիկան զգալու համար, ինչպես նաև կողմնորոշվում է լսողությամբ: «Ես լսում եմ օվկիանոսը և զգում այն, ալիքները  հնարավոր է տարբերել ըստ ձայնի»: