«Ելք» դաշինքով առաջադրված ՀՀ ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է 8/57 տեղամասի դիմաց կուտակումների մասին.
«Հենց նոր ոստիկանություն հաղորդում տվեցի, որ մի խումբ մարդիկ 8/57 տեղամասի դիմացից ոչ ոստիկանների խնդրանք-հորդորներով, ոչ հանձնաժողովի նախագահի հորդորներով չեն հեռանում տեղամասի դռան դիմացից։ Հուսամ 1-02 զանգելուց հետո իրավիճակը կփոխվի» գրել է նա։