տուն Քաղաքական Միջազգային Կուբան Օբամային կոչ է անում վերացնել շրջափակումը

Կուբան Օբամային կոչ է անում վերացնել շրջափակումը

95
0

kubaԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է օգտագործի իր բոլոր լիազորությունները՝ Կուբայի շրջափակումը վերացնելու համար: Այս մասին հայտարարել է Կուբայի արտաքին առեւտրի նախարար Ռոդրիգո Մալմյերկան:

ՌԻԱ Նովոստիիփոխանցմամբ, նա նաեւ նշել է, որ Կուբան պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Հավանան հասկանում է, որ Կուբան եւ ԱՄՆ-ն շատ հարցերում տարբեր մոտեցում ունեն: Բայց մենք վստահ ենք, որ հնարավոր է ԱՄՆ-ի հետ նորմալ եւ քաղաքակիրթ հարաբերություններ ունենալ: ԱՄՆ-ի կողմից Կուբայի շրջափակումը շարունակվում է նաեւ այսօր: Դա հիմնական խոչընդոտն է հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Այդ քաղաքականությունը պետք է դադարեցնել»,- Հավանայի միջազգային տոնավաճառի բացման ժամանակ հայտարարել է նախարարը:

Մալմյերկան հավելել է, որ հարաբերությունների կարգավորումը որոշ խնդիրների լուծում կպահանջի, մասնավորապես, «Գուանտանամոյի բազայի վերադարձ, որի տարածքն ապօրինաբար զավթվել է»: