տուն Լուրեր Կտրոնների քանակով ունենք ավելի քան 40 տոկոսի աճ. Դավիթ Անանյան

Կտրոնների քանակով ունենք ավելի քան 40 տոկոսի աճ. Դավիթ Անանյան

119
0

Նախորդ տարվա վեց ամիսներին տպվել էր 139 մլն 774 հատ ՀԴՄ կտրոն, որն ապահովել էր 655 մլրդ դրամ շրջանառություն: Այս մասին այսօր լրագրողներին ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Այս տարվա առաջին վեց ամիսներին տպվել էր 196 մլն 183 հազար հատ ՀԴՄ կտրոն, որն ապահովել է 831 մլրդ դրամ շրջանառություն: Այսինքն՝ նախորդ ատրվա նույն ժամանակահավածի համեմատ 56 մլն 409 հազար հատ ՀԴՄ կտրոն, որով ապահովվել է 145 մլրդ 550 մլն հարկվող շրջանառություն:

«Կտրոնների քանակով ունենք ավելի քան 40 տոկոսի աճ և դրանցով հայտարարագրվող շրջանառությունների առումով ունենք ավելի քան 21 տոկոս աճ»,- ասաց նա: